Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ո՞վ է նա

Ո՞վ է նա
31.05.2012 | 14:41

Երեկվա ԱԺ անդրանիկ նիստը վարում էր ամենաանդրանիկ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, որը բոլոր պատգամավորների անունները պարզապես կարդում էր, իսկ երբ հասավ Արա Բաբլոյանին, ասաց` պրոֆեսոր Արա Բաբլոյան: Բոլորի մոտ հանդուրժող ժպիտ առաջացավ. նախ Մկրտիչ Մինասյանը Արա Բաբլոյանի ղեկավարած ԱԺ մշտական հանձնաժողովի անդամ է, և հետո` խոսակցություններ կան, որ Բաբլոյանը կարող է դառնալ առողջապահության նախարար:
Այնուհանդերձ, մեր աղբյուրները երեկ տեղեկացրին, որ առողջապահության նախարար կդառնա Դերենիկ Դումանյանը, իսկ Արա Մինասյանը կղեկավարի Հերացու անվան բժշկական համալսարանը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ